▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Սամվել Կարապետյանի տան մոտ

Ի՞նչ է կատարվում Սամվել Կարապետյանի տան մոտ․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը, քիչ առաջ լրագրողներին ու ներկաներին հավաստիացրեց, որ գործարարը տանն է, նրան չեն ձերբակալել:

***

Եթե եկեղեցուն աջակցելը դիտվում է որպես հանցագործություն, ուրեմն մենք հանցագործ ենք. Կարեն Կարապետյան

«Քանի որ մեզ հանցագործ են համարում, մենք այստեղ կանգնած ենք, թող գան մեզ տանեն»,- հավաքվածներին հայտարարեց Սամվել Կարապետյանի եղբայրը:

Դիտեք նաև՝

 Սամվել Կարապետյանի տան առջև ժամանեց մեծ բեռնատար, որի վարորդին հարվածելով վարորդի խցիկից հանեցին իրավապահները, իսկ պարեկներից մեկը նստեց նրա տեղում` փորձելով հեռացնել բեռնատարը: Տեղի ունեցածը հունից հանեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին: Նա հորդորեց իրավապահներին` ապօրինի հրամաններին չենթարկվել: «Խի՞ եք վարորդին խփում, էս խփողի դեմքը ֆիքսեք, որ իշխանափոխությունից հետո սա պատասխան ա տալու»,- հայտարարեց Վահագն Չախալյանը:

***

Մի պահ լարված իրավիճակ էր Սամվել Կարապետյանի տան մոտ Պարեկները պահանջում էին հեռացնել Սամվել Կարապետյանի տան դիմաց կանգնած բեռնատարը, սակայն Կարապետյանի աջակիցները թույլ չէին տալիս դա անել։

Քաղաքացիների և ոստիկանների միջև մի քանի րոպե տևած լեզվակռվից և հրմշտոցից հետո վերջիններս քաղաքացիներին համոզել են հեռանալ և բացել ճանապարհը բեռնատարի համար 

Միջադեպից հետո հավաքվածները կրկին անմիջապես վերադարձել են Սամվել Կարապետյանի առանձնատան բակ:

***

Սամվել Կարապետյանը RT-ին ասել է, որ անվտանգության ուժերը կոտրել են երկու մարդու ձեռքերը, որոնք Երևանում իր առանձնատան առաջ հավաքվել էին իրեն աջակցելու համար:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն էր արձանագրել, որ առանձնատան բակից թևերը ոլորելով բերման են ենթարկել շուրջ 45 մարդու, անգամ նրանց, ում ձեռքերը կոտրվել են:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more