▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Մերձավանում․ սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացված․ «ԱրմԼուր»-ը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն Վալոդյա Գրիգորյանի ենթադրյալ սպանություն կատարարող անձը Գևորգն է, որը դեռևս 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակիցն է եղել։

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Վաղարշապատի բաժին է ներկայացվել մեկ անձ, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:

Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Նշենք, որ նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերված մարզասրահի այցեքարտի միջոցով են հայտնաբերել սպանություն կատարող անձին: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության զորքերը և սևբերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Մերձավանում: Իրավապահները սպանություն կատարած անձի անունը դեռևս գաղտնի են պահում։

 

ՀՀ Քննչական Կոմիտեն տեղեկացնում է․

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:

Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին:

Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Փարաքարի համայնքապետի սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել։ Ուշ երեկոյան ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել էր․ «Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Այս պահին Մերձավանում ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more