Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
*** Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդության հարցը։ Դատարանի բակում հավաքվել են շարժման աջակիցները, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և այլ քաղաքացիներ։ ***
*** |
|
«Փաշինյանն ամեն ինչ Ալիևին նվեր է տվել: Ի՞նչ է պետք այս ժողովրդին, որ հասկանան, թե ում հետ գործ ունեն»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Անդրադառնալով Բագրատ Սրբազանի և այլոց ձերբակալություններին՝ Դանիելյանը համոզմունք հայտնեց. «Այս պլանը գծվել է Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի կողմից: Սա մաքուր քաղաքական գործ է, կեղծիք ու ապակատեղեկատվություն է: Սա թուրք-ադրբեջանական ծրագրին մաս է կազմում»: |
***
«Բագրատ Սրբազանի տնից առգրավել էին տուփերով գունավոր ծխարձակիչներ, մի բուռ մեխ, պոլի փայտ։ Դրանիցով ինչքանո՞վ է հնարավոր ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- դատարանի բակում դիմելով փաստաբան Սոս Հակոբյանին՝ հարցրեց լրագրողը։ Հակոբյանն ասաց՝ բոլոր շարժումների ժամանակ ուշադրություն գրավելու, տպավորություն թողնելու ծխերն ու լույսերն օգտագործվել են․ «Զավեշտալի է համարել, որ դրանով հնարավոր է ֆիզիկական ներգործություն պատճառել այն ոստիկանության պայմաններում, որը չի խորշում ինչ հնարավոր զենք կա՝ կրակել»,- նշեց նա։ *** «Այս մարդիկ կարմիր գծեր չունեն: Այնքան տգետ ու ապիկար են, որ որսորդական զենքը նկարում են՝ կողքին դրված վկայականը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի և «Սրբազան շարժման» այլ անդամների ձերբակալությանն ու ՔԿ-ի հրապարակած լուսանկարներին: Պատգամավորի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր խանգարում են «Մեծ Թուրան»-ի ծրագրին, հարձակման են ենթարկվում իշխանության կողմից: «Որևիցե մեկին չեն կարողանալու լռեցնել: Ոչ ոք իրենցից չի վախենում: Մենք պատվից ու հայրենիքից թանկ ոչ մի բան չունենք: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե այսպիսի ճղճիմ քայլերով կարողանալու է մեզ հետ պահել մեր ընթացքից, չարաչար սխալվում է»,- ընդգծեց Դանիելյանը։ *** «Առավոտյան հայտնեցի, որ ձայնագրությունները մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը։ Ծանոթանալով խափանման միջոցին կից նյութերին՝ կարող եմ պնդել, որ դա այդպես է»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Ցավալի է, որ ՔԿ պաշտոնատար անձինք գնացել են այդ աստիճանի զազրելի կեղծիքների»,- նշեց նա։ *** |
Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը վստահաբար մեծ մասի նկատմամբ կալանքի որոշում է կայացնելու։ Պետք է շա՜տ ռոմանտիկ լինել և մտածել հակառակը։ Նաև, եթե դատարանների մոտ հավաքվելով համարում եք, որ ազդելու եք որոշման վրա, ապա ես ցավում եմ, որ դեռ վարդագույն ակնոցներ եք կրում։ |