▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի սպանությունից. ՆԳՆ մանրամասնում է

Ծափատեղում կորած, այնուհետև մահացած գտած երեխայի դեպքով նոր մանրմասներ է հայտնել ՆԳՆ-ն:

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին, — այս մասին հայտնել է ՆԳ նախարարն՝ ԱԺ-ում։  «Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է»,- նշել է նա:

Ըստ նրա՝ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում է վրա հասել դեպքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը  ժամը 16.30-ի սահմաններում կորել է,  մի քանի օր շարունակ որոնումների արդյունքում՝ փոքրիկ Տիգրանին գտել են մահացած վիճակում:

***

Թարմացված.  Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Վերջինս ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more