▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ դուք , ինչ ձեր էշ հարցազրույցը...

Թուրքական հեռուստաընկերություններն՝ իրար հերթ չտալով, ցուցադրում են իբրև թե Իրաքից գաղթած Հայ ընտանիքի մոր հարցազրույցը: Պարզից էլ պարզ է, որ այստեղ գործ ունենք բանսարկու թշնամու և դավաճան հայի տեսակի հետ: Այդ կինը պատմում է թե ինչպես է փրկվել իրաքյան քրդերից և հասել Թուրքիա, որտեղ հենց թուրքերը ՝ չնայելով իրենց կրոնական և ազգային պատկանելիության, ընտանիքին ապահովել են կացարանով և անհրաժեշտ իրերով: Այս ամբողջ բեմականացման մեջ չի խոսվում այդ ,,փախուստի,, պատճառի մասին, ԻՊ-ի զինյալների մասին, միայն խոսվում է արնախում քրդերի մասին: Իսկ լրագրողի այն հարցին ,թե ինչու՞ Հայաստան չգնացիր, պատասխանում է, որ ավելի լավ էր մնար Իրաքում քան գնար Հայաստան:
Ամբողջ հարցազրույցի ընթացքում չի երևում այս կնոջ դեմքը, կամերան աշխատում է միայն մեջքի կողմից, կինը խոսում է մաքուր պոլսահայերն, չկա ոչ մի իրաքյան ակցենտ: Պատուհանից երևում է ծով՝ հավանաբար Մարմարա ծովն է, սկայն կինը պնդում է, որ ինքը գտնվում է Դիարբեքիում և ցանկանում է հասնել Ստամբուլ, քանի որ Դիարբեքիրը ևս վտանգավոր է Հայերի համար:
Հ.Գ. Ախմախ թուրքեր, ինչ դուք ,ինչ ձեր էշ հարցազրույցը:

 

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more