▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում․ Նաիրա Զոհրաբյան

«Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում, նա չգիտեր իր իրավունքները, վախենում էր դիմել իրավապահներին, ասում էր՝ հարևաններն ինչ կասեն։ Իրեն պիտի բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, իսկ սադիստը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է»,- ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները:

Հավելենք, որ ԱԺ-ում քննարկվում է «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more