▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը.Ժիրայր Սեֆիլյան.a1plus.am

 

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, որի ներդրումը մեծ է բերդաքաղաքի ազատագրման գործում, այսօր եռատոնը չէր նշում ոչ Հաղթանակի զբոսայգում, ոչ Եռաբլուրում, ոչ էլ Արցախում։ Նա Մատենադարանի մոտ էր, որտեղից իր ընկերների հետ մեկնեց «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ շարունակում են բանտարկած մնալ Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանն ու ընկերները:
«Այս օրը ավելի կարեւորում ենք այն մարդկանց ազատումը բանտերից, որոնք ապօրինի, բռնի կերպով պահվում են բանտերում: Շատերը, երբ խոսում են Շուշիի ազատագրումից, ասում են` ինչպես մեզ հաջողվեց գրեթե անհնարին օպերացիան իրականացնել: Գլխավորն այն էր, որ Շուշիի գործողության նախօրեին հայկական շրջանակում որեւէ մեկը չկար` քաղաքական ուժ, կազմակերպություն, որ համաձայն չլիներ Շուշիի ազատագրմանը: Շատ քիչ է պատահել պատմության մեջ, որ հայությունը միավորվի մի գաղափարի շուրջ: Այժմ եւս կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ հայությունը ձեւավորի մի կարեւորագույն օրակարգ, որ օր առաջ ՀՀ-ն` ԼՂՀ-ն ներառյալ, ստեղծել հայկական պետություն, որը պետք է ծառայի ՀՀ քաղաքացիներին»:
Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, ճիշտ է, Շուշին ազատագրելով, շատ կարեւոր փուլ մեկնարկեց, սակայն սկսած գործը կիսատ են թողել. «Մենք վերելքի քայլը կատարել ենք` ազատագրելով Շուշին, սակայն դրան հաջորդող ժամանակահատվածում մեզ չի հաջողվել մեր երկիրը հզորացնել, զարգացնել: Այս իմաստով մենք մեղք ունենք: Նրանք, որոնք տակավին ազնիվ մղումի էներգիա են պահել, գործ ունեն անելու»:
Ինչ վերաբերում է իր եւ իր գաղափարակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա պարոն Սեֆիլյանի համոզմամբ, այն կկարճվի, կփակվի. «Այս ռեժիմը չունի Հյուսիսային Կորեայի ռեսուրս` սրանք չեն կարող ամբողջովին անհիմն մարդկանց փակել եւ դա տեւական կարողանան շարունակել: Այս իշխանություններն իրենց կառավարումը երկարաձգելու համար մուրացկանությամբ են զբաղվում` հիմնականում Արեւմուտքից ակնկալելով կոպեկներ, երբեք չեն կարող զրոյական, թխված գործեր երկար պահել: Եթե ռեսուրս ունենային, ապա մեզ ազատ չէին արձակի»:
Նա չշրջանցեց նաեւ երեկ գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրանի Սարոյանի այն հայտարարությունները, ըստ որոնց, չեն ճանաչում նրան որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար։
«Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը: Ինձ հետաքրքրել ու կհետաքրքրի միշտ մեր ժողովրդի կարծիքը: Եթե գնաք Արցախ եւ հարցնեք մեր զորամասի պատմության մասին, շատերն այդ մասին մանրամասն կպատմեն»: Ի տարբերություն գեներալների խոսքերի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փաստարկին, թե Ժիրայր Սեֆիլյանը եղել է Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, պարոն Սեֆիլյանը համամիտ էր. «Ճիշտ է ասում, հենց այդպես էլ կոչվում է: Արցախում ստեղծված 10 զորամասերից մեկը մերն էր, բանակի հիմքում եղել ենք»:

a1plus.am-ը գրում է.Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, որի ներդրումը մեծ է բերդաքաղաքի ազատագրման գործում, այսօր եռատոնը չէր նշում ոչ Հաղթանակի զբոսայգում, ոչ Եռաբլուրում, ոչ էլ Արցախում։ Նա Մատենադարանի մոտ էր, որտեղից իր ընկերների հետ մեկնեց «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ շարունակում են բանտարկած մնալ Վոլոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանն ու ընկերները: 

Ինչ վերաբերում է իր եւ իր գաղափարակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա պարոն Սեֆիլյանի համոզմամբ, այն կկարճվի, կփակվի. «Այս ռեժիմը չունի Հյուսիսային Կորեայի ռեսուրս` սրանք չեն կարող ամբողջովին անհիմն մարդկանց փակել եւ դա տեւական կարողանան շարունակել:

Այս իշխանություններն իրենց կառավարումը երկարաձգելու համար մուրացկանությամբ են զբաղվում` հիմնականում Արեւմուտքից ակնկալելով կոպեկներ, երբեք չեն կարող զրոյական, թխված գործեր երկար պահել: Եթե ռեսուրս ունենային, ապա մեզ ազատ չէին արձակի»:Նա չշրջանցեց նաեւ երեկ գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրանի Սարոյանի այն հայտարարությունները, ըստ որոնց, չեն ճանաչում նրան որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար։

«Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը: Ինձ հետաքրքրել ու կհետաքրքրի միշտ մեր ժողովրդի կարծիքը: Եթե գնաք Արցախ եւ հարցնեք մեր զորամասի պատմության մասին, շատերն այդ մասին մանրամասն կպատմեն»: Ի տարբերություն գեներալների խոսքերի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փաստարկին, թե Ժիրայր Սեֆիլյանը եղել է Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, պարոն Սեֆիլյանը համամիտ էր. «Ճիշտ է ասում, հենց այդպես էլ կոչվում է: Արցախում ստեղծված 10 զորամասերից մեկը մերն էր, բանակի հիմքում եղել ենք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more