▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր. Փայլակ Ֆահրադյան

 

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ»: 

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ»:  

Հիշեցնենք, որ հոսանքի թանկացման դեմ նստացույցը ցրողներն հաշվի չեն առել նույնիսկ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին և նրանց նկատմամբ ևս կիրառել են բռնի ուժ և բերման են ենթարկել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել www.1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Իմանալով որ վերջինս «Առաջին լրատվական»-ի լրագրող է, Լևոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more