▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անել առողջ ու գեղեցիկ աչքեր ունենալու համար

Առանց  պարկիկների, մուգ շրջանակների և կնճիռների աչքեր ցանկանում են ունենալ բոլորը: Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է հետևել որոշ կանոնների: Արդյունքը նկատելի կլինի մեկ շաբաթ անց:

ճիշտ սնունդ  
Որպեսզի աչքերն առողջ լինեն և գեղեցիկ տեսք ունենան, անհրաժեշտ է ընդունել A,В, С և D վիտամիններ: Պետք է հաճախ օգտագործեք հնդկացորենի և վարսակի շիլա, պանիր, սերուցք, թթվասեր, թարմ խոզի միս, կաղամբ, լոբի, կանաչ ոլոռ: 

Վարժություններ 
Աչքերի մկանների ակտիվ աշխատանքն օգնում է պահպանել և լավացնել 
տեսողությունը, իսկ հայացքը դառնում է ավելի արտահայտիչ: Սրանք կոչվում են երիտասարդացնող վարժություններ, որոնք պետք է անել ամեն օր:  

  • Կկոցեք, ապա բացեք աչքերը: Վարժությունը կրկնեք 6-7 անգամ:
  • Նայեք ուղիղ դիմացը, առանց գլուխր պտտեցնելու հայացքն ուղղեք աջ: Այդպես պահեք3 վայրկյան:
  • Միևնույն դիրքից հայացքն ուղղեք ներքև, ձախ և վերև: Այնուհետև մոտ 1 րոպե հանգստացեք և վարժությունն արեք արդեն հակառակ ուղղությամր՝ ձախ, վերև, աջ, ներքև: Վարժությունը կրկնեք 3 անգամ:

Մերսում 
Վարժություններից հետո անցնենք ցանկալի է մերսել աչքերն այնպես, որպեսզի մաշկի վրա ծալքեր չառաջանան: Կարող եք մատների ծայրերը թաթախել ձիթապտղի ձեթի մեջ և թեթևակի մերսել: Մոտ 30 րոպեից ձեթի ավելորդ մասը հեռացրեք անձեռոցիկով: 

Դիմակներ և թրջոցներ   
Ամեն երեկո աչքերին դրեք դիմակներն և թրջոցներ:

  • Մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լավ տրորեք և խառնեք թթվասերի հետ՝ 1:1 հարաբերությամբ: Խառնուրդը քսեք աչքերի վերին և ներքևի կոպերին: 10-15 րոպեից բամբակով զգուշորեն մաքրեք դիմակը և կոպերին քսեք որևէ քսուք: 10 րոպե հետո կանաչ թեյի մեջ թաթախած բամբակով հեռացրեք քսուքի և դիմակի հետքերը:
  • Երիցուկով թրջոց. 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր: Երբ ջուրը դառնա սենյակային ջերմաստիճանի, բամբակը թաթախեք թուրմի մեջ և դրեք կոպերի վրա: Թրջոցներր պետք է կոպերին դնել օրական 5-6 անգամ:

aroxj.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more