Թեժ բանավեճ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ: Արման Բաբաջանյանն ասաց, որ դիմում է պատրաստել, թե «ինչպիսի խախտումներով է 2018 թվականի փետրվար-մարդ ամիսներին ՀՀԿ անդամ, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը դադարեցրել Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բորբոքվեց. «Ի՞նչ, հումորի՞ ենք մենք եկել, ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ։ Եթե կոնկրետ մարմնին է հարցը վերաբերում, ինչո՞ւ եք մի մարդու հարց քննարկում։ Խնդրում եմ այս հարցի պատասխանը տալ»։ Միջամտեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը. «Թողեք, թող ելույթ ունենա»։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ասաց Պետրոսյանին՝ «թողեք թող ավարտի»։
«Հիմա ինչի մասին ուզենա, կարա Բաբաջանյանը խոսի»,–ասաց Գեւորգ Պետրոսյանը։ Մանրամասն՝ տեսանյութում.