▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմպիչմենթի համար առաջարկել եմ Արշակ Սրբազանի թեկնածությունը»․ Նարեկ Մալյան

«Իմպիչմենթի գործընթացում առաջարկել եմ Արշակ Սրբազանի թեկնածությունը՝ առանց իր հետ խորհրդակցելու»,- Լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Չարիքից ազատվելու առումով Եկեղեցին կարող է իր բարձր դերակատարումն ունենալ այս պառակտված, ոչ համախմբված իրավիճակին վերջ տալու, մարդկանց սպասումներին ընդառաջ գնալու և այս անվստահության գործընթացը գլուխ բերելու գործում»,- նշեց Մալյանը և ընդգծեց, որ թեկուզ եթե թեկնածություն չառաջադրվի Եկեղեցու կողմից, բայց գոնե բանակցային առումով շատ ավելի շահեկան դիրքեր կլինեն, եթե այդ բանակցությունն իր վրա վերցնի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ եկեղեցու սրբազան հայրերից մեկը։

Դիտեք նաև՝

«Նիկոլ Փաշինյանը կոնկրետ թիրախավորում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին։ Եկեղեցին միասնաբար պետք է հիմա ոտքի կանգնի՝ իր ողջ հոգևոր դասով, ողջ հավատացյալներով։ Այսինքն՝ մեր ժողովրդի այսօրվա այս պայքարի առաջնորդող ուժը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ հենց իմպիչմենթի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի կա՛մ Վեհափառ Հայրապետի կամ բարձրագույն հոգևոր խորհրդի որոշմամբ մեկ այլ հոգևարականի, ներկայացուցչի թեկնածություն, իրենք էլ լինեն այս պայքարի առաջնորդող ուժը»;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more