▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ. Արագածոտնում 16-ամյա աղջիկ է ինքնասպան եղել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թվականի մայիսի 14-ին իրենց տան տանիքում հայտնաբերվել է 2000 թվականի հունիսին  ծնված աղջկա դիակը՝  կախված:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպան է եղել 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10-ի սահմաններում, տան տանիքում փայտից պարանով կախվելու միջոցով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում անչափահասի հագին եղած վերնազգեստի աջ գրպանից հայտնաբերվել է երկտող՝ «Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…», որտեղ աղջիկը ներկայացրել է իր՝ նման քայլի գնալու պատճառները:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


ՀՀ
քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more