▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ սիրելի Արցախի կողմից երախտագիտության պարգև ստանալը շատ ոգևորիչ ու հուզիչ է. Հայկո

Life.panorama.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երգիչ Հայկոն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է մեդալով՝ դժվարին պահերին ցուցաբերած մարդասիրության, ակտիվ մասնակցության և աջակցության համար:

 Մեզ  հետ զրույցում երգիչը նշեց, որ աննկարագրելի հպարտություն է զգում՝ նման կարևոր պարգևատրում է ստանալու համար. «Նախ՝ պետք է ասեմ, որ նախապես չգիտեի, որ նման պարգևատրում պետք է ստանամ: Ուղղակի Անկախության տոնի շրջանակում միջոցառումանը մասնակցելու հրավեր ստացա ու անակնկալ կերպով պարգևատրվեցի Մարդասիրության, ակտիվ մասնակցության և աջակցության համար երախտագիտության մեդալով: Կյանքումս առաջին անգամ էր, երբ ԼՂՀ-ի կողմից պարգև ստացա, ինչն ինձ համար անասելի կարևորություն ունի: Ես իսկապես խորապես մտահոգված եմ Արցախում կատարված ու կատարվելիք ամեն բանով, ինքս փորձում եմ իմ աջակցությունն ու ուշադրությունը ցուցաբերել արցախցիներին, Արցախի ամեն մի, թեկուզև փոքրիկ նվաճում մեզ համար մեծ ձեռքբերում է ու այսօր ստանալ հենց իմ սիրելի Արցախի կողմից երախտագիտության պարգև, շատ ոգևորիչ ու հուզիչ է»,- նշեց Հայկոն:

Երգիչն այսօր բոլոր հայերի նման տոնական տրամադրություն ունի, մեզ հետ զրույցում իր շնորհավորական խոսքը Հայկոն այսպես հղեց. «Ես իմ ողջ սրտով շնորհավորում եմ բոլորիս  Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամ»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more