▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շնորհակալություն հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը

Հանրային հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը, իհարկե, տհաճ է, կատարվածի համար ստանձնվել է պատասխանատվություն, և դա այդպես էլ պետք է լիներ, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերի հանրայնացմանը։ 

Սակայն, ըստ պատգամավորի, մի շարք անձինք և լրատվամիջոցներ, օգտագործելով առիթը, իրենց հաճելի շեշտադրումներով և գունավորումներով, քննադատությունն ուղղում են Հանրայինի ամբողջ թիմին և եթերի բովանդակությանը։   

«Ես, ընդհակառակն, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրայինի պրոֆեսիոնալ թիմին, որոնք այս օրերին շարունակում են աշխատել ուժերի գերլարումով: Ձեր աշխատանքը բարձր մակարդակի է, և վստահ եմ, որ հանրությունը դա ևս գնահատում է։ Եվ այն, որ այսօր Հանրայինում ունենք բարձր որակ, ձեր աշխատանքի արդյունքն է։

Ուզում եմ մաղթել ձեզ՝ այս և գալիք օրերին առավել մեծ ներուժով աշխատել և ծառայել ձեր նվիրական գործին՝ անկախ անձերից»,- նշեց Հ․Գրիգորյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more