▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր. Սամվել Կարապետյան

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր. Սամվել Կարապետյան 

Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:

Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ:

Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է և անզոր:

Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։

Պայքարելու ենք:

Կալանքի տակ գտնվող գործարարի հայտարարությունը տարածել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Դիտեք նաև՝

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարերար Սամվել Կարապետյանի` փաստաբանների միջոցով հանրայնացված նամակն եմ կարդում, որն ամբողջության մեջ դատաիրավական համակարգի դիագնոզն է:
Ձերբակալող ոստիկանից մինչև քննիչ, դատախազ, դատավոր, որոնց մեծամասնությունը գիտակցում է, թե ինչի տակ է մտնում, ինչին է հանցակից դառնում և իր որոշումներով ինչ փոս փորում իր ընտանիքի, երկրի ապագայի համար:
Այն, ինչ նկարագրում է Սամվել Կարապետյանը, վերջին տարիներին քաղաքական հալածանքների և հետապնդումների միջով անցնող յուրաքանչյուր քաղաքացու, գործչի տեսածն է, որի տակ բոլորն էլ իրենց ստորագրությունը կդնեն:
Բայց կարծում եմ մարդիկ այդ տեքստում այլ բան էին փնտրում, ինչը վերջնամասում կգտնեն` «բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more