Իմ կենսագրության հետևում սեր է թաքնված. բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ական պատգամավոր
***
Ազգային ժողովում քննարկվում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ՔՊ-ն առաջադրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց նրան՝ ներկայացնելով Վարդենիսում դիահերձարան չլինելու խնդիրը։
«Իսկ ի՞նչ խնդիր կա, որ Վարդենիսից հանգուցյալին տանում են Մարտունու դիահերձարանում հերձելու։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա՞, ձեր շենքում որ մարդ է մահանում, հանում մտցնում եք դիահերձարան, ինչ որ մի ճանապարհ չեք գնո՞ւմ։ ՀՀ-ն էնքան մեծ չի, որ մարդիկ 70 կմ չկարողանան գնան ինչ-որ մի տեղ հասնելու համար, տրանսպորտ գոյություն ունի, ավտո կա»,- այսպիսինն էր ՔՊ-ական պատգամավորի պատասխանը։
***
«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։ Նա ներկայացրեց Առողջապահայության նախարարությանն ուղղված հարցման պատասխանը։ Պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է տրամադրվում մեկ քաղաքացուն քաղցկեղի՝ պետպատվերով բուժման համար։ Նախարարությունից պատասխանել են․ «Փոխհատուցվում են չարորակ նորագոյացություններով հիվանդների քմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը՝ բացառությամբ քմիաթերապևտիկ դեղերի։ Խնդրում եմ բացատրեք, թե ո՞նց է հնարավոր բուժել քաղցկեղը առանց քիմիապրեպարատի, որոնք բավականին թանկ են»,- ասաց Խամոյանը՝ հավելելով, որ պետությունը տարեկան չնչին գումար է հատկացնում քաղցկեղով բուժման համար։ Դիտեք նաև՝ |