▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ախպե՜րը…

Hraparak.am-ը գրում է. Ինչու՞ եք Ծառուկյանի կամ Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահությամբ տրամադրվել: Որ չեք ասու՜մ՝ իրար ինչ ասես՝ ասին, հիմա էլ՝ մոռացած. միմյանց ջան- ջիգյար են ասում, զարմանում եմ: Յոթը եկեղեցի մուրազով շինած մարդը մեջը չարություն կունենա՞… Եկեղեցասիրությունը ուրիշ բան է:

Առաջ չէի հասկանում: Մի քանի տարի առաջ հոգևոր մի հզոր տեսանյութ էի նայում. մեկը, չգիտեմ ինչ ցեղից էր, կերել էր մի ծեր մարդու: Բեմում կանգնել ու համբուրվում էր իր կերած զոհի որդուն: Որդին էլ նրան էր համբուրում: Ահա թե ինչ է նշանակում ներողամտությունը: Բոլորը ողջունում ու ծափահարում էին: … Իսկ դուք այդքանն անտեսելով,«մաղձ եք թափում ու գաղջ մթնոլորտ ստեղծում» և զարմանում, որ «ախպերները բարիշում են»: Դուք ուրիշ բանի մասին մտածեք:

Ծառուկյանը յոթ եկեղեցի է շինել ու անցել սրբերի դասը և չի կարող անսահման բարությամբ չտրամադրվել իր քաղաքական ախոյանի հանդեպ: Իսկ Սերժ Սարգսյանը… Չէ, ինչքան մտածում եմ, ինքն էլ գոնե մի քանի եկեղեցի պիտի կառուցի, որ հավատանք՝ Գագո ախպորը էլ վտանգ չի սպառնում…

Հեղինակ` Հասմիկ Բաբաջանյան

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more