▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու որոշում ունեն, սա այլևս խելագարություն է․․․

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։

Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more