Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը որոշ ժամանակ է ինչ նկարահանվում է «Բախտաբեր» սերիալում: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու, թե ինչպե՞ս ստացավ հրավերը, հե՞շտ է արդյոք նկարահանվել պրոֆեսիոնալների հետ, և վերջապես` ինչպե՞ս է նա վերաբերում իր խաղի նկատմամբ ստեղծված բացասական կարծիքներին:
Ինչպե՞ս ստացաք «Բախտաբեր» սերիալում նկարահանվելու հրավերը:
Չեմ ցանկանում այդ թեմայով մանրամասներ ներկայացնել, միայն կարող եմ ասել, որ որպես դերասանուհի իմ առաջին փորձից հետո, բավականին հրավերներ ունեի, որոնցից առանձնացրեցի այս սերիալն ու նպատակահարմար գտա նկարահանվել հենց այս սերիալում:
Չունենալով դերասանի կրթություն` դժվար չէ՞ խաղալ պրոֆեսիոնալ դերասանների հետ, օրինակ` Սարգիս Գրիգորյանի:
Շատ հեշտ է խաղալ Սարգիս Գրիգորյանի հետ, քանի որ նա ինձ մոտիվացնում է: Այնպես է անում, որ ես չզգամ, որ չունեմ դերասանի կրթություն, որից հետո ես ավելի ազատ ու հանգիստ եմ խաղում:
Չնայած նրան, որ կարճ ժամանակահատված է, ինչ դուք էկրաններին եք, բայց արդեն սկսել են տարածում գտնել գովաբանություններն ու քննադատությունները ձեր խաղի հետ կապված: Հետաքրքիր է՝ հետևո՞ւմ եք դրանց և ինչպե՞ս եք վերաբերում:
Ճիշտն ասած ես երբեք կենտրոնացած չեմ մեկնաբանությունների վրա, բայց կողքից լսում եմ կարծիքներ կամ պատահական ընթերցում եմ մի քանի մեկնաբանություններ: Եկել եմ այն եզրահանգման, որ դրական կարծիքներն ավել շատ են՝ ի տարբերություն նախորդ նախագծերի: Մարդիկ նկատում են դրական տեղաշարժ:
Ընթերցելով բացասական կարծիքներ՝ երբևէ փորձո՞ւմ եք ընդունել և ինչ-որ բան քաղել դրանցից:
Ես ողջունում և ընդունում եմ միայն առողջ քննադատություններ` գիտակից և մեկնաբանված: Դրանք ինձ ավելի են կատարելագործում, քանի որ ես երբեք դեմ չեմ լսել խելացի մարդկանց խորհուրդներն ու կարծիքները:
Հետաքրքիր է իմանալ՝ մինչ «Բախտաբեր» սերիալում նկարահանվելը երբևէ կանխատեսո՞ւմ էիք, որ հնարավոր է պատմությունը կրկնվի և քննադատությունների ալիք բարձրանա:
Այսօր գովաբանությունները շատ ավելի են, քան քննադատությունները՝ ի տարբերություն նախկին դերիս, որի հետ կապված քննադատությունները հասնում էին ծայրահեղ աստիճանի, որն էլ հավանաբար մարմնավորած կերպարիս հետ էր պայմանավորված:
Շատ են կարծիքներն այն մասին, որ Ձեր արտաքին տվյալները չեն համապատասխանում ձեր մարմնավորած կերպարին:
Ես հասկանում եմ, որ իմ արտաքինը թույլ չի տալիս ավելի հեշտությամբ մարմնավորել հասարակ կերպար, բայց ժողովրդի մեջ տպավորվել է այն, որ ես պարզապես չեմ կարող հասարակ և աղքատ աղջկա դերում լինել: Վստահ եմ, որ այդ կարծրատիպը որոշ ժամանակ հետո կկոտրվի:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան
Կարդացեք նաև` Շուշան Երիցյանը՝ հարուստ հովանավորի և մտերիմներից մեկի հետ սիրային հարաբերություն ունենալու մասին