▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ Անիին սպանել են, բացեք դուռը. ինչ է կանխազգացել էքստրասենսի մայրը

1in.am-ը գրում է.

«Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարևանները շոկի մեջ էին և դժվարանում էին գտնել որևէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:

53-ամյա Անիի հարևանները  միայն դրական էին արտահայտվում նրա մասին: «Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:

Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որևէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:

9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարևաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, և պնդել է, որ Անին տանն է, ու հարևաններին խնդրել է դուռը բացել:

«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կարդացեք նաև` Եթե դեպքի հետ կապված որևէ բան տեսնեմ, հաստատ չեմ բարձրաձայնի. Կարեն Ափոյանը` Անի Մաջնունյանի սպանության մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more