▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևն ամեն հարցում Թուրքիայի կողքին է

 

Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բոլոր հարցերում Ադրբեջանը Թուրքիայի կողքին է... Սրան ի պատասխան Թուրքիայի վարչապետը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո դեռ չի այցելել հարազատ Ստամբուլ, բայց ժամանել է Ադրբեջան... "Ադրբեջանը մեր հոգին է", -շարունակել է սիրաշահել Բաքվին Դավութօղլուն...
Այս ամենը նշանակում է մեկ բան՝Ադրբեջանը միանում է հակառուսական տանդեմին... Ի.Ալիևի "անկախ" քաղաքականությունը տևեց ընդամենը տասը օր... Ադրբեջանի սուլթանը բավական ջանքեր գործադրեց, որ նոյեմբերի 24-ից հետո իր քայլերով և արտահայտություններով չզայրացնի Վ.Պուտինին՝գերադասելով ԼՌԵԼ..Սակայն Ի.Ալիևի "անկախությունը" շատ կարճ տևեց... Թուրքիայի նախագահն երբեք երկար չէր թողնի Ալիևին ԼՌԵԼ... Ա.Դավութօղլուն ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարանալուց հետո մի քանի ադրբեջանամետ հայտարարություններ արեց՝փորձելով տեղից շարժել Բաքվին... Սակայն ապարդյուն... Այս հարցը լուծելու համար այսօր Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետին վերջապես հաջողվեց «խոսեցնել» Թուրքիայի «հոգուն»... Թե ի՞նչ է ասել կամ ինչով է սպառնացել Բաքվին Դավութօղլուն, երևի թե բոլորին պարզ է...
Հ.Գ.Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է արձագանքելու Ի.Ալիևի այս հակառուսական հայտարարությանը պաշտոնական Մոսկվան, որը վերջին տարիներին 4-5 միլիարդ դոլլարի զենք է մատակարարել կովկասյան թաթարներին... Պուտինը դեռ շատ է փոշմանելու Բաքվի նկատմաբ իր վարած քաղաքականության համար... Կովկասյան թուրքերն ավելի հմտացած են "թիկունքից հարվածելուց", քան փոքրասիականները...

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more