IDBank-ը պաշտոնապես միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը կարևոր քայլ էր Բանկի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու գործում։ Անդամակցության պայմանգիրը ստորագրվել է Բուդապեշտում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, որին ներկա էին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և BACEE բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառումը խորհրդանշում էր խոստումնալից և փոխշահավետ համագործակցության սկիզբը։ BACEE-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Այն տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը։ Կազմակերպության առաքելությունն է ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը: Այս անդամակցության շնորհիվ IDBank-ի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ մասնակցություն BACEE-ի կազմակերպած կոնֆերանսներին, դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հնարավորություն մասնակցելու Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրին և այլ նախագծերի։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Մենք հպարտ ենք BACEE-ին միանալու համար և վստահ ենք, որ այս համագործակցությունը կաջակցի IDBank-ի ռազմավարական նպատակներին, հատկապես՝ ավելի ամուր միջազգային կապեր կառուցելու և տարածաշրջանային ֆինանսական աճին և կայունությանը նպաստելու գործին»։ «IDBank-ը կարևոր դեր ունի Հայաստանի բանկային ոլորտում, և ունենալով Բանկը BACEE-ի անդամակցության ցանկում՝ Ասոցիացիան էլ ավելի է ամրապնդում իր աշխարհագրական ծածկույթն ու տեսանելիությունը։ BACEE-ն ուրախ է իր աջակցությունն առաջարկել IDBank-ի դինամիկ և կայուն զարգացման գործում ներքին և միջազգային մակարդակում»,- ասել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը։ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more