▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից. Լաս Վեգաս 8 News Now

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

ԼԱՍ ՎԵԳԱՍ (KLAS) — Տասը ամիս անց այն բանից հետո, երբ Միգրացիոն և Մաքսային Վերահսկման Ծառայության (ICE) գործակալները նրան կալանավորեցին, հայ քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ Հենդերսոնի կալանավայրում։
Ղուկասյանը կալանավորվերվել է փետրվարին։
«Ես ԱՄՆ-ում գտնվում էի օրինական հիմքերով, մինչև ICE-ը ինձ առևանգեց։ Նրանք ինձ չեն ձերբակալել, նրանք ինձ առևանգել են», — ասաց Ղուկասյանը թարգմանչի միջոցով։
Չնայած Հայաստան վերադառնալու դեպքում իր կյանքի նկատմամբ առկա սպառնալիքներին՝ Ղուկասյանը մեծ հույսեր չի կապում քաղաքական ապաստան ստանալու հետ։
Բանտային խուցը Ղուկասյանին անծանոթ չէ․ նա արդեն եղել է ճաղերի հետևում Հայաստանում՝ իր քաղաքական հայացքների համար։ Նա ԱՄՆ է եկել Ռուսաստանից 2022 թվականին՝ քաղաքական ապաստան հայցելով։
Միգրացիայի և Մաքսային Վերահսկողության ծառայության տվյալներով՝ Ղուկասյանը ձերբակալվել է ICE-ի Միգրացիոն և Մաքսային Վերահսկման Ծառայություն (ICE) կողմից փետրվարի 20-ին և «տեղափոխվել կալանքի՝ իր միգրացիոն գործընթացների համար։ Նա ԱՄՆ է մուտք գործել 2022թ. փետրվարի 19-ին և չի լքել երկիրը իր մուտքի թույլտվության պայմանների ավարտից հետո»։
«Ձեր հաղորդումներում հաճախ նշվում է, որ Վարդան Ղուկասյանը խախտել է միգրացիոն օրենքները, սակայն դա ճիշտ չէ,— նա ասաց։ — Վարդան Ղուկասյանը չի խախտել միգրացիոն կանոնները։ Ես օրինականորեն եմ գտնվում Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ն ինձ տրամադրել է աշխատանքային թույլտվություն, սոցիալական քարտ և վարորդական իրավունք»։
Ղուկասյանը սեպտեմբերին դաշնային դատական հայց է ներկայացրել Ներքին անվտանգության դեպարտամենտի դեմ՝ պնդելով, որ կալանքի ընթացքում երեք անգամ հոսպիտալացվել է։
«Իմ փաստաբանները խնդրել են, որպեսզի մենք դեռ չբացահայտենք մեր ամբողջ ռազմավարությունը, սակայն մենք խորապես հիասթափված ենք միգրացիոն դատարանի որոշումից,— ասաց Ղուկասյանը։ — Ես խորապես ապշած եմ ԱՄՆ-ի դատական համակարգից, նույնիսկ Հյուսիսային Կորեան կնախանձեր նման դատական համակարգ ունենալուն»։
ԱՄՆ  դատարանը պնդում է, որ Վարդան Ղուկասյանը 2022 թվականին երկիր է ժամանել որպես ոչ-իմիգրանտ զբոսաշրջիկ և պարտավոր էր արտերկիր մեկնել նույն տարվա օգոստոսին։ Հայաստանը խնդրել է նրան արտահանձնել։
Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան հայցող գործերը, որպես կանոն, գաղտնի են՝ հայցվորների անվտանգությունը պահպանելու նպատակով, սակայն Ղուկասյանի փաստաբանները նրա գործի վերաբերյալ հանդես են գալիս առավել բաց ու թափանցիկ։
Միգրացիոն դատավորը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նրա ապաստանի պահանջի վերաբերյալ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more