Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, Հս. Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանի նախագահին։
Հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։