Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Շվանիձորը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից է: Տարածվում է նույնանուն գետի ստորոտին հոսանքի երկու կողմերում: Աչքի է ընկնում ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ, որոնցից նշանավոր է հատկապես գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող սրբատաշ ՋՐԱՆՑՈՒՅՑԸ (XVII դ.): Այն միաթռիչք է՝ կառուցված սրբատաշ բազալտով, գործում է մինչև օրս և միջնադարյան Հայաստանի նույնատիպ ինժիներական կառույցներից ամենաարժեքավորն է:
Բնագետ, հնագետ, երկրաբան Դյուբուա դը Մոնպերեոն (XIX դ.) իր ճանապարհորդական նոթերում զարմանք է հայտնել՝ գյուղում տեսնելով մի գեղեցիկ ակվեդուկ, որը այգիների ոռոգման համար ջուրն ուղղում է ձորի մի կողմից մյուսը:



