Արտակարգ պատահար Երևանի կենտրոնում, բարեբախտաբար`առանց տուժողների:
Այսօր Հյուսիսային պողոտայի սկզբում գտնվող Բիզնես Կենտրոնի` «Նորդ» համալիրի պատշգամբի ապակե ծածկը` «նավես»-ը փշրվել է և թափվել ինչպես պատշգամբում նստածների, այնպես էլ Թումանյան փողոցի մայթով անցնողների վրա:
Բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան:
Asekose.am-ի թղթակիցը նշում է, որ Բիզնես Կենտրոնի առաջին հարկում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանի դիմաց ապակու կտորները երկար ժամանակ մնացել էին առանց հավաքվելու:
Սրճարանը սեղաններ ունի նաև մայթում և նրանց այցելուներից նույնպես,ըստ տեղեկությունների, տուժողներ ու բողոքողներ չկան` համենայն դեպս` այս պահի դրությամբ: