Blognews.am-ը գրում է. Զիմբաբվեի Բուլավայո քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի նախկին աշխատակիցը լրագրողներին խոստովանել է, որ հյուրանոցի համարներում թաքնված տեսախցիկներ են տեղադրված եղել, և հյուրանոցի աշխատակիցները նայել են, թե ինչպես են կենվորները սեքսով զբաղվում: Այս մասին հայտնում է My Zimbabwe-ն:
Տղամարդու խոսքով, որը ցանկացել է անանուն մնալ, հյուրանոցի նիգերիացի տերերի գործընկերները բիզնեսմեններին մեծ գումարներ են վճարել Զիմբաբվեի հյուրանոցային համարներում նկարահանված պոռնոգրաֆիկ տեսանյութերի համար: Հյուրանոցը, որի համարներում տեղադրված են եղել թաքնված տեսախցիկները, գտնվում է Բուլավայոյի գործարար կենտրոնում:
Աղբյուրը հայտնել է, որ նիգերիացի ձեռնարկատերերը հազարական դոլար են վճարում ոչինչ չկասկածող հաճախորդների ինտիմ կյանքի մասին շաբաթական «վիդեոզեկույցների» համար: Բանն այն է, որ Բուլավայոյի կենվորների մեծ մասը հյուրանոցում, որպես կանոն, մեկ գիշեր են անցկացնում՝ սեքսով զբաղվելով մարմնավաճառների կամ աղջիկների հետ, որոնց հետ տեղի բարերում են ծանոթանում: Այդպիսի հյուրանոցում մեկ գիշերն արժե 5-15 դոլար:
Ստուգելու համար՝ արդյոք համարներում թաքնված տեսախցիկներ կա՞ն, աղբյուրը հյուրանոցի հաճախորդներին խորհուրդ է տվել քաշել շերտավարագույները, անջատել լույսը, միացնել բջջային հեռախոսի տեսախցիկը, ու շրջել սենյակում: Եթե էկրանին մի պահ կարմիր բիծ առաջանա, նշանակում է՝ համարում թաքնված տեսախցիկ է տեղադրված:
Հյուրանոցային համալիրի տերերի մեկնաբանությունները պարբերականը չի բերում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում