▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ն 1 դրամ փոխհատուցում է պահանջում Արման Բաբաջանյանից

«Միջազգային փորձառությունում, առհասարակ չի կարող քաղաքական որակվել հայտարարությունը, որը հստակ ծանր, կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն ուղղված հայտարարություն է»,-հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան այն հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ դատարանում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կասի, թե քաղաքական հայտարարություն է արել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Ա. Բաբաջանյանն ԱԺ ելույթում անդրադարձել էր «Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, կուսակցության անցյալը որակել «ահաբեկչական», իսկ կուսակցության առաջնորդների կենսագրությունն էլ՝ «քրեական՝ սկսած ահաբեկչական գործողություններից մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»: Դա ՀՅԴ-ն համարել է զրպարտանք, պատվի և արժանապատվության վնասում և հայցով դիմել դատարան:

Փաստաբան Հայկուհի Սեդրակյանը նշել է, որ «Քաղաքացիական օրենսգիրքը» վիրավորանքի և զրպարտության համար 1-2 մլն դրամի փոխհատուցում է նախատեսում, սակայն տվյալ հայցում վիրավորանքի համար հրապարակային ներողություն և1 դրամ խորհրդանշական փոխհատուցում են պահանջել և նույնքան էլ փոխհատուցում՝ զրպարտության համար: Ա. Մինասյանն էլ լրացրել է, որ օրենքով նախատեսված առավելագույն գումարը չի կարող պատճառված վնասի փոխհատուցում համարվել, որովհետև պատվին և արժանապատվությանը հասցված վնասն անչափելի է:

Ա. Բաբաջանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է իր ասածն ապացուցող առնվազն 2 փաստաթուղթ ներկայացնել դատարանում: ՀՅԴ ԳՄ անդամն ի պատասխան հայտարարեց, որ ուրախ կլինի լսել Ա. Բաբաջանյանի փաստարկները:

«Կարծում եմ՝ ակտիվ դատական նիստեր ենք ունենալու»,-ասել է  Ա. Մինասյանը:

Մամուլիս ասուլիսից այս , ինչպես նաև ներքաղաքական այլ թեմաների անդրադարձի մասին՝տեսանյութում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more