Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ հղիների շրջանում կան սնահավատության մի շարք տիպեր, որոնք, սակայն, իրական հիմք չունեն։ Օրինակ՝ ասում են, որ հղիին չի թույլատրվում կարել ու հյուսել, քանի որ երեխան կարող է խճճվել իր պորտալարում։ Նախևառաջ՝ պորտալարի երկարությունը բխում է ծագումնաբանությունից, և խճճվածություն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե երեխան չափազանց ակտիվ է։
Սակայն մյուս կողմից էլ մեկ դիրքով երկար նստելը կարող է սահմանափակել պտղին սննդարար նյութերով սնուցելն ու արյուն մատակաարելը, ինչը կարող է վնասել նրան։ Այնպես որ հղիության ժամանակ կարել ու հյուսել կարելի է, սակայն անհրաժեշտ է ավելի շատ շեղվել դրանից, զբոսանք կատարել։
Կա մեկ այլ սնահավատություն, որ երեխայի իրերը չպետք է գնել նախապես։ Ըստ ամենայնի, սա նույնպես ի հայտ է եկել ոչ վաղ անցյալում, քանի որ նախկինում երեխայի հետ կապված ամեն ինչ պետք է պատրաստվեր նախապես։
Սնահավատության մեկ այլ դրսևորումն այն է, որ չի կարելի շոյել կատվին։ Դա, ըստ երևույթին, առաջացել է նրանից, որ այն կանայք, որոնք հաճախ են շոյել կատուներին, երբեմն ունեցել են հիվանդ երեխաներ։ Եվ ամեն դեպքում խորհուրդ է տրվում հղիության ժամանակ խուսափել կատվի հետ սերտ շփումից, քանի որ դրանք տոքսոպլազմայի փոխանցողներ են։
Հղիների շրջանում կա տարածում գտած սնահավատություն, որ չպետք է նայել սարսափ ֆիլմեր, քանի որ դա բացասաբար կազդի երեխայի վրա։ Իհարկե, դա այդպես չէ, սակայն ամեն դեպքում ավելի լավ է, երբ ապագա մայրը լսում է հիանալի երաժշտություն, նայում է գեղեցիկ բաներ, շնչում է հաճելի բույրերը։
Աղբյուրը` BlogNews.am