Հղիությունը երբեմն դժվար է ընթանում, սակայն քաղցկեղով ուղեկցվող հղիությունը աղետալի է:
Ծագումով Լատվիայից կանադացի 24-ամյա մոդել Ելիզավետա Բուլոխովան նման իրավիճակի մեջ հայտնվեց 2014 թվականին:
Մինչ նա ամուսնու՝ Ռոման Տրուբեցկոյի հետ իր արձակուրդն էր վայելում Ամստերդամում, պարզվեց՝ հասարակ ատամնացավը վերածվել է քաղցկեղի:
Բժիշկները նրան խորհուրդ տվեցին ազատվել երեխայից մինչ քիմիաթերապիա անցնելը:
«Ես ինձ ասացի, որ ես ամեն ինչ պետք է անեմ, որ նրան պահեմ: Եթե իմ երեխան որոշել է ծնվել, նա կծնվի»,- պատմում է մոդելը:
Բարեբախտաբար, երեխան փրկվեց կեսարյան հատումով: Խորհրդակցելով բժիշկների հետ՝ մայրը 10 շաբաթ շուտ լույս աշխարհ բերեց երեխային:
Բուլխովան 95%-ով հաղթահարել է իր ծնոտի քաղցկեղը քիմիաթերապիայի օգնությամբ ու նոր վերականգնվում է: Նրա որդի Վալենտինը ժամանակից 10 շաբաթ շուտ ծնվեց:
Նա վերջերս հանդես է եկել նորից մոդելի դերում: Սա աղջկա ամենավերջին ֆոտոսեսիան է:
Դեսից-դենից