▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիներին խորհուրդ չենք տա գնալ այդ երկրներ.Նախարարը՝ «Զիկա» վիրուսի մասին

«Նման տեսակի մոծակները Հայաստանում չեն բնակվում և դրանով հիվանդանալու հավանականությունը շատ ցածր է: Ապացուցված չէ նաև այն տեղեկությունը, որ սա մարդուց մարդուն փոխանցվում է սեռական ճանապարհով: Ամեն դեպքում՝ հատկապես հղիներին խորհուրդ չենք տալիս գնալ այդ երկրներ»,-ԱԺ-ում խոսելով «Զիկա» վիրուսի մասին՝ ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ «Զիկա» վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկի մոտ, վիրուսը անվանումը ստացել է Ուգանդայի Զիկա անտառի պատվին: Այն փոխանցվում է մժեղների միջոցով և սկզբնական շրջանում համարվում էր, թե վիրուսը միայն կապիկներին է փոխանցվում: Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասը չի զգում դրա առկայությունը, իսկ այն փոքրաթիվ մարդիկ ովքեր ախտանիշներ ունեն, ընդհամենը փոքր ինչ բարձր մարմնի ջերմասիճան, ցան և վերջույթների թեթևակի ցավ են նկատում: Զիկա վիրուսը զգալիորեն ազդում է հղի կանանց և նրանց երեխաների վրա: Վիրուսի դեմ դեռևս ոչ մի դեղամիջոց չկա: Բրազիլիայում, հարավային և կենտրոնական Ամերիկայում զիկա վիրուսի բռնկումները այն հաղթահարելու մեծ ճիգ են առաջացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more