▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց

Հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Ա.-ին (1989թ. ծնված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները Հ. Հարությունյան փողոցի սկզբնամասում «Opel vectra» մակնիշի 34 DM 615 պետհամարանիշիհ (վարորդ ՝ Ա. Ե.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more