armtimes.com-ը գրում է. Human Right Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին անդրադարձել է երեւանյան զարգացումներին:
Մասնավորապես, կազմակերպության տարածած հաղորդագրությունում ասվում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պաշտոնից հեռացման մասին, ինչպես նաեւ նույն օրերին 13 այլ սպայերի եւ դրանից առաջ հինգ ոստիկանների հեռացումների մասին:
Human Right Watch-ի հաղորդագրությունում հույս է հայտնվում, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների դրամատիկ հեռացումը կարող է նշանակել, որ հուլիսի 29-ի դեպքերի համար, երբ քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություն էր կիրառվել, պատասխանատվության կենթարկվեն համապատասխան անձինք:
Միեւնույն ժամանակ, HRW-ից հայտնում են, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է ՀՀ ոստիկանությունը առանց որեւէ հիմքի տասնյակ անձանց բերման ենթարկում փողոցներից: Նշվում է նաեւ, որ իշխանությունները անհիմն քրեական մեղադրանքներ են ներկայացրել 44 անձանց:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ հույս է հայտնում, որ կատարելով կարեւոր քայլեր, իշխանությունները հնարավորություն կունենան հաղթահարել իրենց հանդեպ անվստահությունը, անհատական պատասխանատվության ենթարկել իրավախախտ ոստիկաններին, ինչը կնպաստի, որ հուլիսի 29-ի պես արյունոտ դեպքերը չկրկնվեն:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում