▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հթիռակոծվել է Հալեպի «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցը, հայուհի է զոհվել

Երկու օր է՝ ահաբեկչական զինյալ խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ «Նոր Գյուղ» թաղամասը: «Գանձասար» թերթի փոխանցմամբ, մասնավորապես, ռմբահարվել է «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցը, որը ծերանոցի էր վերածվել: Զոհվել է ծերանոցի աշխատողներից Մարալ Քյուլլիկյանը։

Հայ բնակիչների շրջանում նաև վիրավորներ կան՝  Տեր Զարեհ քահանա Շաքարյան և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատ: Կառույցը լրջորեն վնասվել է: Ծերանոցի բնակիչներն այժմ տեղավորվել են նկուղային հարկում: Աղբյուրը՝ azatutyun.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more