Այսօր ներկա էի Հայոց Ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Տպավորված եմ կատարված փոփոխություններով և ներկայացված ցուցանմուշներով, որոնց ծանոթանալով, վստահ եմ, որևէ մեկը չի կարող անհաղորդ մնալ մեկ դար առաջ հայ ժողովրդի հետ կատարված անմարդկային ոճրագործության ցավին: Իսկապես հսկայական աշխատանք է կատարվել թանգարան-ինստիտուտի կողմից, ինչի արդյունքում անհերքելի փաստերով ու փաստաթղթերով այցելուներին ներկայացվում է պատմական իրողությունը, որը նաև ինքնատիպ դաս է ու նախազգուշացում՝ այլևս երբեք թույլ չտալու այն, ինչը 20-րդ դարասկզբին կատարվեց հայ ժողովրդի հետ, ու որի համար մենք՝ հայերս, որ վերապրել ենք մարդկության հանդեպ գործած ամենածանր հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, տեր կանգնելով մեր դատին՝ ոճրագործությունից 100 տարի անց էլ ասում ենք.
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից