▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրշեջ-փրկարարը, ով տասնյակ կյանքեր է փրկել, այսօր ինքն օգնության կարիք ունի

1983 թվականին ծնված Արմեն Վարդանի Մելքոնյանը տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ: Հիվանդությունն ի հայտ է եկել դեռ զինվորական ծառայության ընթացքում: Մրսել է և անտարբեր գտնվել իր անձի նկատմամբ:

Ծառայությունն ավարտելուց հետո անցել է ծառայության Հրազդանի հրշեջ ծառայությունում, որտեղ էլ հիվանդությունն ավելի է խորացել: Նկատվել են գլխապտույտ, սրտխառնոց, ոտքերի այտուց, ճնշման կտրուկ և անկառավարելի բարձրացում:

2013թ․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ախտորոշվում է Խրոնիկ երիկամային անբավարարություն, սիմպտոմատային զարկերակային հիպերտենզիա: Այժմ Արմենը շաբաթական երեք անգամ ստանում է ծրագրային հեմոդիալիզ՝ 4 ժամ տևողությամբ ԱՐԱԲԿԻՐ ԲԿ-ում:

Բժշկական հանձնաժողովի որոշմամբ հրշեջ-փրկարարը ազատվում է աշխատանքից, և մարդն, ով մշտապես օգնություն է ցուցաբերել ուրիշներին, ինքն է հայտնվում անօգնական վիճակում: Ընտանիքն ապրելով սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում չի կարողանում Արմենին տեղափոխել արտերկիր։

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել Արմեն Վարդանի Մելքոնյանին, նրա անունով Հայաստան-ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16025083660000 ՀՀ դրամ, 1602583660001 ԱՄՆ դոլար, 16025083660002 Եվրո, 16025083660003 ՌԴ ռուբլի, SWIFT CODE: ARMJAM22։

Արմենի հեռախոսահամարներն են՝ +37498 002 556, +37496 233 205։

 

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more