▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապն Ապրիլի 24-ին Հայաստան չի գա

«Ապրիլի 11-12-ին  իրապես կարևոր միջոցառումներ տեղի ունեցան Վատիկանում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին մատուցած պատարագն առաջինն էր: Հայերենով  հնչեցին աղթոթքներ, շարականներ: Հռոմի պապը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին՝  ընթերցելով համատեղ հռչակագրի այն հատվածը, որը կնքվել է Հովհաննես Պողոս Երկրոդ պապի և  Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոսի միջև: Նա կոչ արեց միջազգային հանրությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լուրը սփռվեց աշխարհով մեկ: Այս ամենը երկարատև համագործակցության արդյունք է: Պատարագի, միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2012 թվականի սեպտեմբերից»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների  բաժնի պատասխանատու Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը:

Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի խոսքով՝  Հռոմի պապի քայլը համարձակ էր և նա ապացուցեց, որ ինքը արդարությունը, արժանապատվությունն ու մարդու իրավունքներն ավելի վեր է դասում, քան  տնտեսական և քաղաքական շահը:

«Սա Հռոմի պապի անձնական նախաձեռնությունն է: Նա քաջատեղյակ է մեր խնդիրներին, հայ ժողովրդի գրականությանը»:

Անդրադառնալով Հռոմի պապի՝ Ապրիլի 24-ին Հայաստան այցին, Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն  ասաց, որ նա Հայաստան կայցելի 2016 թվականին.

«Մենք նրանց չէինք հրավիրել Ապրիլի 24-ին, սա սխալ տեղեկություն է: Նա կայցելի Հայաստան հաջորդ տարի, այցն արդեն հաստատել է և, երբ որ ժամանակը գա՝ պաշտոնապես կհաստատի»,-նկատեց  Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more