▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապի այցն ԱՄՆ արդեն ունեցել է մի անսպասելի արդյունք

Հռոմի Պապի այցն ԱՄՆ արդեն ունեցել է մի անսպասելի արդյունք: Կոնգրեսում նրա ելութից ցնցված, իր հրաժարականի մասին է հայտնել հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար, ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Ջոն Բոհները:

Օբամայի անգութ քննադատ, Բոհները այնքան էր հուզվել Պապ Ֆրանցիսկոսի պատճառով, որ չեր կարող զսպել արցունքները, իսկ հաջորդ օրը, ըստ երեւույթի, որոշեց վերաիմաստավորել իր կյանքն ու թողեց քաղաքականությունը, չնայած իր բարձր պաշտոնի եւ փայլուն հեռանկարների: Ափսոս, Ֆրանցիսկոսը Հայաստան չժամանեց... Այստեղ նույնպես ծանր են տանում մեծերի ներկայությունը՝ Ազնավուր, Դոմինգո, Քիմ եւ Կանյե, Սերժ Թանքյան՝ հիշո՞ւմ էք:

Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more