2016-ի սեպտեմբերին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին։
Այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Քննարկումների արդյունքում որոշվել է նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով` Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով: