Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար: Հռոմի պապը քննադատությամբ է հանդես եկել Թուրին կատարած այցի ժամանակ, երբ նա պատմել է երիտասարդներին, որ հասկանում է, թե ինչու են նրանք դժվարանում վստահել աշխարհին, գրում է Time-ը:
Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտին, ինչպես նաև՝ Ռուսաստանում Ստալինի օրոք գործող ԳՈՒԼԱԳ-ներին (Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն): Նա դատապարտել է գերտերություններին ոչինչ չձեռնարկելու համար, երբ բոլոր տեղեկությունները մատնանշում էին, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաները, քրիստոնյաները, միասեռականները և այլք ուղարկվում էին մահվան ճամբարներ:
«Գերտերությունները երկաթուղիների լուսանկարներ ունեին, որոնցով գնացքները գնում էին Աուշվից՝ հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին սպանելու: Ինչո՞ւ նրանք չռմբակոծեցին այդ երկաթուղիները»,- հարցրել է նա:
Նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ այն անվանելով «Հայաստանի մեծ ողբերգություն»։
«Նախորդ դարում այդքան շատ, միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,- ասել է Հռոմի պապը:
Time-ը հիշեցնում է, որ ապրիլին Հռոմի պապը զայրացրել էր Թուրքիային, երբ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը:
Հռոմի պապն ասել է երիտասարդներին, որ այսօրվա աշխարհում «ամեն ինչ արվում է գումարի համար»: Նա քննադատել է նրանց, ովքեր խաղաղություն քարոզելով՝ զենք են արտադրում և վաճառում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ մեղադրել է աշխարհի գերտերություններին 20-րդ դարի ընթացքում աշխարհում տեղի ունեցած կոտորածները կանխելու գործում ձախողվելու համար:
Ֆրանցիսկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև ստալինյան վարչակարգի ժամանակաշրջանում գրացված մեծաթիվ զոհերի փաստին, ինչի նկատմամբ գերտերությունները շարունակում էին այն ժամանակ լուռ մնալ, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Times.com-ը:
«Նախորդ դարի ընթացքում այնքան շատ, միլիոնավոր հայեր մահացան: Սակայն որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ»,- նշել է Հռոմի պապը: Նա ընդգծել է, որ հասկանում է ներկայիս երիտասարդներին, ովքեր դժվարանում են վստահել աշխարհին:
Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում մահվան ճամբարներին` Ֆրանցիսկոսը նշել է. «Գերտերություններն ունեին լուսանկարիչներ այն երկաթուղային գծերից, որտեղով գնացքները տանում էին մարդկանց Աուշվից` սպանելու հրաներին, քրիստոնյաներին, համասեռամոլներին, բոլորին: Ինչո՞ւ նրանք չէին ռմբահարում այդ ուղիները»:
Հռոմի պապը, խոսելով ստալինյան ժամանակաշրջանի մասին, արձանագրել է նաև այդ տարիներին մեծ թվով զոհերի փաստը: Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում ամեն բան արվում է փողի համար: Ֆրանցիսկոսը քննադատել է բոլոր նրանց, ովքեր խոսում են խաղաղության մասին, սակայն արտադրում կամ վաճառում են զինամթերք: