Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ամուլսար լեռան լանջերին է խմելու ջրերի այս աղտոտումը տեղի ունեցել, և ինչքան էլ ոմանք փորձեն ներկայացնել, թե սա Ամուլսարում չէ, քանի որ երևակայական հանքին տրամադրած տարածքից դուրս է՝ դա ընդամենը բառախաղ է։
Այո, ըստ տեսչականի տրամադրած տեղեկության սա հանքի շինարարական աշխատանքների հետ կապ չունի։ Բայց եթե ընդամենը էլեկտրահաղորդման ստորգետնյա գծեր անցկացնելիս հնարավոր է ջրերի նման աղտոտում՝ կարող եք ձեր երևակայությանը մի քիչ զոռ տալ և պատկերացնել 100 միլիոնավոր տոննա ապարների քանդման, պայթեցման, տեղափոխման և վերամշակման իրական հետևանքներն ինչ կլինեն։ 1000 անգամ տարբեր փորձագետներ և գիտնականներ ասել են դա։ Աշխարհի հարյուրավոր նմանատիպ հանքերի փորձով դա ապացուցվել է և ոչ մի նոր ապացույց կամ հիմնավորում պետք չէ։
Իսկ Ջերմուկի, Կեչուտի, Գնդեվազի կողքը նման հանքի շահագործման հեռանկարով հրճվողներին մաղթում եմ, որ իրենց կյանքի մնացած մասն ապրեն նմանատիպ շահագործվող հանքի կողքը և հրճվեն այդ ժամանակ։
Ամուլսարը սար է:
Դիտեք նաև՝


