shamshyan.com-ի փոխանցմամբ, Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արման Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աշոտ Խաչիկյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի որոշումը և Գ. Խամփերյանը վերցվեց երկասմյա կալանքի: Նրան, ով սեպտեմբերի 5–ին դանակի մի քանի հարվածով սպանության փորձ էր կատարել իր 7-ամյա տղային մահվան ելքով վրաերթ կատարած, խմած, 38-ամյա Վանիկ Սարգսյանի նկատմամբ՝ տեղափոխելու են Նուբարաշենի բանտ:
Առավել մանրամասն` սզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարոդ Վանիկ Սարգսյանին սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմանում դանակահարել էին:
Մահացած տղայի հայրն սեպտեմբերի 5-ին, հանդիպել է գրավի դիմաց ազատ արձակված վարորդին` Վանիկ Սարգսյանին: Վիճաբանել են, որից հետո հայրը, նախնական տվյալներով, դանակահարել է վարորդին: Վերջինը տեղափոխվել էր հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում տեղի ունեցած վրաերթը խլեց 7-ամյա տղայի կյանքը: Դեպքը տեղի էր ունեցել ՎԵՎ սուպերմարկետի դիմաց:
Ավտոմեքենան հարվածել էր 7-ամյա Արմեն Ղամբերյանին, ով տեղում մահացել էր: