▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանում, Թալինում եւ Սպիտակում քաղաքապետ են ընտրում

Այսօր Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված  է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակաում եւ Թալինում քաղաքապետ են ընտրում: Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) և Արթուր Միսակյանը («Հայկական վերածնունդ» կուսակցություն): 

Թալինում պայքարն ընթանում է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանի, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Գուրգեն Գրիգորյանի միջեւ:

Սպիտակում քաղաքապետի 2 թեկնածուներն էլ ՀՀԿ-ական, երկուսն էլ ինքնաառաջադրված: Նրանցից մեկը գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, մյուսը՝ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more