Hraparak.am-ը գրում է. Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում հնչած կրակոցների հետեւանքով մահացած երեք երիտասարդներին այսօր հուղարկավորենցին: Գործարար Ռուբիկ Գալստյանի որդիներին՝ 25-ամյա Վարդան և 35-ամյա Վահե Գալստյաններին հուղարկավորեցին Վանատուրի գերեզմանատանը, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին՝ Աղբյուրակի: Հրազդանում այսօր ոչինչ չէին խոսում կատարվածի մասին, միայն լռում, ափսոսանք էին հայտնում երեք երիտասարդների մահվան համար: Հարևաները պատմում էին, որ Արմենը խելացի, շնորհքով երիտասարդ էր, մեծ ցավ էին ապրում, որ «անմեղ տեղը սպանվեց».
«Որ սահմանին թուրքը հայ զինվոր է սպանում, ցավում ենք, ասում ենք՝ թուրքը սպանեց, իսկ այս պարագայում ինչ ասենք, երբ հայը հայի արյուն ա թափում: Վիճաբանությունը ինչ ընթացք էլ ունենար, պետք չէր, որ հասներ մարդասպանության»:
Արմենի ծնողները և տատիկը փաստաթղթերի պատճառով այդպես էլ չկարողացան գալ Հայաստան, հրաժեշտ տալ իրենց որդուն.
«Արմենը մնում էր հորեղբոր տանը, իրեն հարազատ տղայի նման սիրում էին տան անդամները, դեռ քանի գարուններ ուներ ապրելու Արմենը, շատ նպատակներ ուներ, ավաղ մնացին անկատար»- ասում էին բարեկամները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում