Newsbook.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչները ևս փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների: Քաղաքի բնակիչներն իրենց ֆեյսբուքի էջում տեղեկացրել են, որ այսօր բողոքի ակցիա են անցկացնելու և սատարելու են Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին և խմբի մնացած վիրավոր անդամներին:
Փողոց դուրս եկած տասնյակ քաղաքացիներ նաև իրենց զայրույթն են արտահայտում ոստիկանության կողմից կիրառված բռնությունների դեմ:
Հրազդանի ոստիկանությունը, սակայն, արգելում է ցուցարարներին խաղաղ երթ անցկացնել: Այս պահին կողմերը բանակցում են, սակայն բնակիչները զայրացած են և պնդում են, որ երթը պետք է տեղի ունենա:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը, ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի, հանրահավաք է տեղի ունեցել նաև Գյումրիում: Ցույցի մասնակից շատ քաղաքացիներ բերման են ենթարկվել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում