▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է Սուրբ Ծննդյան պատարագին

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Պատարագին ներկա են նաև բարձրաստիճան այրեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլոք:

Հիշեցնենք, որ ամանորից առաջ՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան, Հրայր  Թովմասյանը հարցաքննվել է  ՍԴ-ում ՝ ՀՔԾ քննիչների կողմից, ինչից հետո պարզ է դարձել, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Մեղադրանքի առաջադրումից ժամեր անց նրա պաշտպանական թիմը հայտնել է, որ մեղադրանքում նկարագրված փաստական հանգամանքները որեւէ աղերս չունեն իրականության հետ եւ իրենց համոզմամբ` քննության հետագա փուլում կհերքվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more