▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովասյանին կչեզոքացնե՞ն քրեական հետապնդմամբ

Օգոստոսի 22-ին,  Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան զրկել է նոտարներին Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական  գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:

Անդրադառնալով այս լուրին՝ Առավոտ.am-ը գրում է, որ արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, որը նշված ժամանակահատվածում եղել է արդարադատության նախարար:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը  կայքի  հետ զրույցում ասել է.

«Ինչ կապված է Հրայր Թովմասյանի հետ կամ Հրայր Թովմասյանի անվան հետ, նախարար եղած ժամանակվա հետ, ես այդ ամեն ինչին խիստ կասկածանքով եմ վերաբերվում այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով քրեական հետապնդման դեպքում պետք է ավտոմատ կասեցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, այդ պահից սկսած ցանկացած գործողություն, որը կապված է Հրայր Թովմասյանի նկատմամբ ենթադրյալ քրեական հետապնդման հետ, ինձ մոտ տարակուսանք է առաջացնում»: 

Ամբողջական հոդվածը՝  այս հասցեով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more