Քիչ առաջ համացանում տեղադրվեց ՑԱՅԳ ՀԸ պրոդյուսեր Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը բովանդակող տեսանյութը: Տեսանյութում արդեն բացվում են որոշ փակագծեր այն իրավիճակի հետ կապված, որ այս պահին ստեղծվել է Գյումրիի ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերության շուրջ: Ըստ այդմ, Գրիգոր Ամալյանի ղեկավարած կառույցը փորձել է մեկ ամիս շարունակ առանց գրավոր պաշտոնական պրակտիկայում ընդունված գործընթացների բանակցությունների /ով իմանա գուցե նաև որոշակի ճնշումների/ գնով ժամանակին իր իսկ կողմից հաստատված ու մրցույթով շահված լիցեզնիայով տրված կապուղին ՑԱՅԳ-ից վերցնելու համաձայնությունը կորզել արդյունքում անցել է արդեն ըստ էության ապօրինի քայլի ինքնագլուխծ կերպով կապուղին հատկացնելով Ամասիայի թվային հաղորդակին: Տիկին Բաղդասարյանի խոսքի համաձայն այս պահին ՀԸ մասնակի կերպով կարողանում է իր եթերը սփռել սակայն շատ վատ որակի, որը հավասար է չլինելուն: Ինչպես և սպասելի էր, թեև իրավիճակի մեղավորը Ամալյանն է, սակայն ՑԱՅԳ-ն է փորձում հանգստացնել իր բազմահազարանոց հեռուստալսարանին ու գյումրեցիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, քանի որ արդեն մոտ քառորդ դար ՑԱՅԳ-ը դարձել է հարազատ ցանկացած գյումրեցու համար ու քաղաքի խորհրդանիշներից մեկը: Ու այսքանից հետո շարքային գյումրեցու ու շիրակցու սահմանադրորեն ու միջազգային իրավունքով ամրագրված տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը ոտնահարած պարոն Ամալյանն ու իր ղեկավարած կառույցը թե ինչ պիտի անեն, դեռ պետք է լկուրջ քննարկումների առիթ դառնա մեր պետության ամենաբարձր ատյկաններում ու տրվի համարժեք իրավական գնահատական և նյութական ու բարոյական վնասի ու այդ վնասուց հատուցման հստակ արձագանք: Ի վերջո գյումրեցին իրավասու է իր երկրի նախագահից պահանջել իր սահմանադրորեն ոտնահարված իրավունքի վերականգնում որպես իր սահամանադրական իրաունքների պահպանման թիվ մեկ երաշխավորի:
Հրատապ. Ցայգ ՀԸ պրոդյուսերը բացում է որոշ փակագծեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more

more

more

more

more

more