Ապրիլի 23-ին քննվելու է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
ԲԴԽ-ում նման միջնորդություն է քննարկվելու Հայկ Հովհաննիսյանի՝ դատավորներից մեկի հարցով ներկայացված «Հատուկ կարծիքից» հետո
«Դե ինչ, հրաշալի առիթ է բացահայտելու դատական համակարգը խորապես ախտահարած անտարբերության, հարմարվողականության և երկակի ստանդարտների վիրուսները»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է տեղադրել։