Ինչպես արդեն հայտնել ենք՝ օրեր առաջ մեքսիկական «Ալտիպլանո» բանտից փախուստի է դիմել «թմրաբիզնեսի արքա» Հոակին Գուսմանը՝ Չապոն, ում այժմ ամենուրեք որոնում են:
Մեքսիկայի իշխանությունները հրապարակել են բանտում տեսահսկման խցիկների արած տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է հայտնի թմրաբարոնը պատրաստվում փախուստի։ Նա մի քանի անգամ պտտվում է խցում, այնուհետև մտնում լոգասենյակ և անհետանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։